Հայտնի են քարոզարշավին ամենաշատ ու ամենաքիչ գումար ծախսած ուժերը
![]() 330 Կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ., 22:20 ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ամփոփ տեղեկություններ՝ Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամների վերաբերյալ: Նրա խոսքերով, սահմանված կարգով և ժամկետում ինը կուսակցությունները և երկու քաղաքական դաշինքները Կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ և ներկայացրել են վճարումների ու ծախսերի մասին հայտարարագրեր, տեղեկանքներ են կազմվել: Համաձայն ամփոփ տեղեկատվության՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 490 000 դրամ, ելքերը՝ 489 400, մնացորդը՝ 600: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 104 392 269.1, ելքերը՝ 102 671 425, մնացորդը՝ 1 720 844.1: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 273 176 551, ելքերը՝ 268 590 708. 9, մնացորդը՝ 4 585 842.1: «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 52 943 555, ելքերը՝ 51 105 391, մնացորդը՝ 1 838 164: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 47 087 000, ելքերը՝ 47 086 922, մնացորդը՝ 78: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 128 007 200, ելքերը՝ 127 342 492, մնացորդը՝ 664 708: «ՄԵՆՔ» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 31 461 150, ելքերը՝ 31 459 837, մնացորդը՝ 1 313: «Սասնա Ծռեր» կուսակցություն կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 14 315 800, ելքերը՝ 14 315 258, մնացորդը՝ 542: «Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 6 115 480, ելքերը՝ նույնքան, մնացորդը՝ զրո: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 2 985 700, ելքերը՝ 2 984 700, մնացորդը՝ 300: «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 18 248 000, ելքերը՝ 18 246 932, մնացորդը՝ 1068: Ընդամենը մուտքերը կազմել են 680 332 005.1 դրամ, ելքերը՝ 671 518 545.9, մնացորդը՝ 8 813 459.2: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
