Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը
![]() 555 Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ., 20:05 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով կլինի գործադիրում, ով՝ օրենսդիրում։ Շատ է խոսվում նաև այն մասին, թե որ պաշտոնյան ում կփոխարինի։ Վերջերս նման հրապարակումներից մեկն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնափոխության մասին էր։ Ըստ այս հրապարակման, Ֆելիքս Ցոլակյանը զբաղեցնելու է Վանեցյանի պաշտոնը, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրենը դառնալու է առաջին փոխվարչապետ։ Թեև հրապարակումից հետո երկու կողմն էլ հերքեցին տարածված տեղեկությունը, մենք, այնուամենայնիվ, որոշեցինք անդրադառնալ այս ամենի իրավական կողմին։ Ըստ այդմ, Ֆելիքս Ցոլակյանը դե յուրե չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Պատճառն այն է, որ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքով հստակ սահմանվում է այն տարիքային շեմը, որն անցնելուց հետո չի կարելի պաշտոն զբաղեցնել ԱԱԾ-ում: Այսպես, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բարձրագույն սպայական կազմի համար տարիքային սահմանափակումը 65 տարին է։ Արթուր Վանեցյանը կոչումով գնդապետ է, իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ գեներալ-լեյտենանտ։ Գնդապետների համար սահմանային տարիքը 55-ն է, իսկ գեներալ-լեյտենանտների համար՝ 65-ը։ Ֆելիքս Ցոլակյանն անցել է գեներալ-լեյտենանտների համար սահմանվող տարիքային շեմը․ նա 66 տարեկան է (1952թ․), հետևաբար՝ չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Այստեղ հարկ է նշել, որ ըստ նույն օրենքի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողների սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել՝ մինչև 10 տարի ժամկետով։ Սա, սակայն, վերաբերում է միայն արդեն ծառայություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներին, ուստի ևս չի կարող վերաբերել Ֆելիքս Ցոլակյանին»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
