«Ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է». Ստյոպա Սաֆարյան
![]() 476 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 18:05 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՊԲ հրամանատարական կազմի փոփոխության մասին իմ դիրքորոշումը. Չփոխելով իմ կարծիքն այն մասին, որ Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակի զգայունություններն ու պետք է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոշումներից ու միջամտություններից, որոնք կարող են անվստահություն առաջացնել, մի բան նույնպես հստակ է. անշուշտ, ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է, որի հարցում ոչ միայն Երևան-Ստեփանակերտ առանցքով, այլ հենց հայոց ռազմաքաղաքական էլիտայի ներսում ռազմական ու քաղաքական թևերի միջև տարաձայնությունը կարող է լրջագույն զարգացումներ հարուցել: 1998թ. պետական հեղաշրջման այլ պարամետրեր մի կողմ թող թողած, կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում ու Երևանում ռազմական ու քաղաքական վերնախավերի ճամբարավորումը Ռ.Քոչարյան-Վ.Սարգսյան-Ս.Սարգսյան-Ս.Բաբայան ընդեմ Լ.Տեր-Պետրոսյան առանցքով դրա ապացույցն էր: Սա հայոց նորագույն պատմության մեջ մի նախադեպ է, երբ ռազմական թևը տապալում է քաղաքական թևի իշխանությունը, երբ նրա հետ համաձայն չէ նման կարևորագույն հարցով: Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում արձանագրված Ստեփանակերտի ռազմական թևի կողմից պաշտոնական Երևանի քաղաքական թևին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին հակադրությունը, շատ-շատ կոպիտ մոտարկմամբ նույն երևույթի դրսևորումն էր, թեպետ նման առճակատման հիմք բացարձակ չկար. Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ կամ հայտարարություն չի արել, որը նման անվստահություն առաջացներ Ստեփանակերտում ու որևէ կերպ հիմնավոր լիներ այնտեղ ռազմական էլիտայի կողմից հրապարակային կամ թաքնված դիմակայությունը նրա քաղաքական գծին: Ու այստեղ մյուս հարցն էլ կա. եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, հայտարարություններն Արցախյան խնդրով մտահոգիչ լինեն Երևանում ու Ստեփանակերտում ռազմական էլիտայի որևէ ներկայացուցիչի համար, ապա քաղաքական էթիկան պահանջում է, որպեսզի նա դուրս գա ԶՈՒ-ից, և արդեն քաղաքական հարթության վրա հակադրվի գլխավոր հրամանատարին: Այլապես ԶՈՒ կազմում մնալն ու գերագույն հրամանատարին չընդունելը կարող էր ավելի վատ հետևանքներ ունենալ Արցախի համար: Հուսով եմ՝ Արցախի հրամկազմի փոփոխությունն այս տրամաբաբությամբ է տեղի ունեցել, և ոչ թե այլ...»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
