«Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին». բաց նամակ՝ իրավապահներին
![]() 1019 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 15:45 Ձի գողացողին չեն դատում, դատում են ձու գողացողին, իսկ այդ խղճուկ ձուն էլ գողացել է մայրը, որ այդ մի պատառով ոչ թե կշտացնի իր երեխաներին, այլ մի թեթև մեղմի նրանց քաղցը... Այդ երեխաները, որ մեր այսօրվա և վաղվա քաղաքացիներն են ու նաև սահմանը պաշտպանող զինվորը, ապրում են այնքան ծանր ու կիսաքաղց վիճակում, որ մայրը գայթակղվել է և ոչ թե գողացել, այլ թաքուն վերցրել է մի քանի հազար դրամ՝ երեխաների այդ օրվա հացը գնելու... Այս և նման անապահով ընտանիքների գոյությունը մեր երկրում իշխանությունների խարանն է, և ամոթ այն մարդկանց, ովքեր փոխանակ հետաքրքրվեին այդ ընտանիքի կարիքներով և հնարավորություն ստեղծեին աշխատելու և բավարար վաստակելու, գործ են հարուցել և սպառնում են 5 տարվա ազատազրկմամբ ընտանիքի կնոջը և մի քանի երեխաների մորը, իսկ նրա որդին ծառայում է հայոց բանակում և պաշտպանում է Հայրենիքը: Ես գողությունը՝ որպես մեղք և հանցագործություն, բնավ չեմ պաշտպանում կամ արդարացնում, բայց, ինչպես մայրս էր ասում, իր քաղցած երեխային հաց տանելու համար ամենաարդար գահընկեց թագավորն էլ կգողանա այդ հացը: Համաներում արվեց Հայաստանում, մի՞թե չէր կարելի այս կին-մորը ևս արդարացնել: Իրավապա՛հ մարմիններ, մոռացե՛ք նախկին իշխանությունների օրոք վարած ձեր «արդար» դատապարտումները. մանր գործերը բացահայտելով և դատապարտելով՝ տպավորություն էր ստեղծվում, թե իբր գործ է արվում: Դե՛, բռնե’ք ու դատապարտե՛ք վերից վար իշխանության այն ներկայացուցիչներին և նրանց հարազատներին, ովքեր ակնհայտորեն թալանել են երկիրն ու ժողովրդին, այդ ողջ ունեցվածքը յուրացրել ու երկրից դուրս են տարել: Անուններն ու նրանց հասցենե՞րը չգիտեք. հարցրե՛ք Հայաստանի ցանկացած քաղաքացու և անսխալ կիմանաք այդ հանցագործների ամբողջական ցուցակը: Իսկ հիմա, առանց երկար բարակ դատարան-դատարան խաղալու, կարծում են պետք է ազա՛տ արձակել զինվորի մորը, և փոխհատուցել հայ զինվորին հասցված բարոյական վնասի համար: Եվ բնավ պետք չէ սպասել վարչապետից ներման հրահանգ, դուք ձեր խղճի մտոք և «օրենքը բոլորի համար է» սկզբունքով առաջնորդվեք: Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյան |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
