Դատախազությունը բողոքարկեց Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու որոշումը
![]() 462 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 19:35 ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
