Սփյուռքահայերը նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին
![]() 549 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 13:15 Սփյուռքի նախարարության լուծարման դեմ բողոքող սփյուռքահայերը նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Չենք ցանկանում քաղաքականացնել հարցը: Մենք ժողովրդի ընտրած իշխանությունից սպասելու ենք պատասխանի: Կցանկանայինք մեր ձայնը լսելի դարձնել, այն աշխատանքը, որը 7 տարի արել ենք սփյուռքի նախարարության հետ, կցանկանայինք, որպեսզի վարչապետին էլ տեղեկանա, թե ինչ հսկայական աշխատանք է տարվել»,- ակցիայի ընթացքում ասաց նախարարության լուծարման դեմ բողոքող սփյուռքահայերից մեկը: Նախարարության աշխատակիցներից մեկն էլ հավելեց, որ նախարարության լուծարման որևէ հիմնավորում, որևէ փաստարկ չկա: «Լուծարումն ունի մի քանի բացասական ազդակ, հաշվի չի առնվել սփյուռքի դիրքորոշումը: Տեսաք սփյուռքահայերին, մեր աջակիցները շատ են: Սփյուռքի նախարարությունը պետք է ոչ միայն շարունակի գործը, այլ նաև հզորանա, և պետք է լրացուցիչ լծակներ հաղորդվի»,- ասաց նա՝ նշելով, որ հայրենադարձ սիրիահայերի, սփյուռքահայերի նամակը փոխանցվել է վարչապետի պաշտոնակատարին: Նախարարության աշխատակցի խոսքով՝ իրենք արձագանքի են սպասում և վաղը կայանալիք քննարկումից հետո հետագա քայլերի մասին կիրազեկեն: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
