«Առաջարկում եմ Կառավարությանը՝ վերանայել կայացրած որոշումը». Նորայր Նորիկյան
![]() 489 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 16:05 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկ կառավարությանը. վերանայել կայացրած որոշումը. նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել: ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից հայտնվել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով՝ բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ՝ իր բնակարանային խնդիրը լուծելու համար: Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ: Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջև ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը: Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որևէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից: Վերը նշվածից հետևում է, որ պետությունն օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին: Թեև ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանաջներին: Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջակական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ Կառավարությանը՝ վերանայել կայացրած որոշումը»: |

«Անչափահասի վրա՞ եք հարձակվում, ամո՛թ ձեզ». Հրապարակում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
2514:06
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
5713:54
Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
9113:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
9213:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
11913:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
14113:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
12113:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
18612:54
