Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ի՞նչ է սպասվում դեղին խոզի տարում. աստղաբան Ալինա Դերձյանի կանխատեսումները

Ի՞նչ է սպասվում դեղին խոզի տարում. աստղաբան Ալինա Դերձյանի կանխատեսումները
347
Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 11:35

2019 թվականի խորհրդանիշը դեղին խոզն է: Ի՞նչ սպասել խոզի տարուց ողջ տարվա ընթացքում:

Ամանորին ընդառաջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է աստղաբան Ալինա Դերձյանի հետ:

«Տարին կսկսենք լրջագույն մարտահրավերներով: Արտաքին և ներքին քաղաքական առումներով անհանգիստ վիճակներ կլինեն: Քննադատություն, լարվածություն, անկեղծության մթնոլորտի կարիք: Այս ամենն, իհարկե, բնական է, հաշվի առնելով ներկա իրավիճակը: Սակայն ասվածը չի նշանակում, որ բացասական ելք կունենա տարին: Ամեն դեպքում, լուրջ կոնֆլիկտներից կխուսափենք»,- նշեց աստղաբանը:

- Հունվարի երկրորդ տասնօրյակից սկսած, մինչև փետրվարի առաջին տասօրյակը լարված օրեր կլինեն:
Մարտին յուրատեսակ քննություն կլինի այն ամենի, ինչ արվել է նախորդ տարում:
- Ապրիլը կլինի արվածին դեմ հանդիման կանգելու, արած-չարածի արդյունքների ամփոփում, սև ու սպիտակի, լավ ու վատի հստակեցումներ կլինեն թե գլոբալ, թե նեղ, անհատական իմաստներով:
- Ընդհանուր առմամբ գարնանը, ավելի շատ՝ վերջում կոնֆլիկտային երևույթներ են հնարավոր, որոնք ոչ թե պատերազմ են նշանակում, այլ այն, որ որոշ երկրներ իրենց թույլ կտան որոշ հարցերում թելադրումներ անել, պարտադրել իրենց կամքը: Ամռանն այդ պրոցեսները կսկսեն ավելի կոշտանալ, այսպես ասած՝ ամառվա ամիսները թեժ կլինեն բոլոր իմաստներով:


Նախորդ տարվա պրոցեսներն իրոք թավշյա և հաճելի էին, բայց եթե զուգահեռ տանենք, նման են դեղձի՝ արտաքուստ թավշյա, քաղցր, բայց ներսում կուտ կա, որի հետ պետք է հաշվի նստել, ոչ մի հեշտ սկսված պրոցես չի կարող նույնքան քաղցր շարունակվել : Պետք է ներքին կայունության մասին մտածել: Այդ կուտը կարելի է թաղել հողում, որ ապագայի նոր ծառ աճի, կարելի է ուղղակի մի կողմ դնել, դեղձով մի պահ հագենալ ու … վերջ, նորից հայտնվել հայտնի տաշտակի մոտ:
- Ամառվա ընթացքում կարող են որոշ նոր կապեր ստեղծվել, կամ թարմացվել հնում որոշ չափով ձեռք բերված պայմանավորվածություններ: Ըստ ամենայնի, որոշ անհանգստություն կպատճառի մեր ոխերիմ հարևանը:
- Օգոստոսից սկսած լարվածությունն աստիճանաբար կսկսի թուլանալ, մուտք կգործենք համեմատաբար ավելի հանդարտ փուլ:
- Աշնանը կարելի է սպասել ավելի «շահավետ» առաջարկների ու պայմանավորվածությունների, սակայն այդ դեպքում էլ պիտի հաշվի առնվեն բոլոր հնարավոր տարբերակները, քանի որ որոշ դեպքերում գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվելու են վտանգավոր զարգացումներ:
- Հոկտեմբեր ամսին պետք է զգուշանալ ու չվազել երկու նապաստակի ետևից, կամ միաժամանակ երկու նավակով լողալու փորձ չանել, որքան էլ որ այդ ցանկությունը մեծ լինի: Պետք է հստակեցնել ու հավասարակշռել ամեն ինչ:
Դե եթե առանց լուրջ կորուստների հասնենք մինչև ձմեռնամուտ, կարելի է ասել, որ թևակոխում ենք ավելի գործնական զարգացումների ու ռացիոնալ քայլերի փուլ: նախորդ տարվա հետ համեմատած՝ դեկտեմբերը կլինի ավելի հանդարտ, ավելի շատ եզրահանգումներ անելու, պլաններ գծելու ժամանակ:
Վերոգրյալը բնականաբար շատ ընդհանուր նկարագրությունն է սպասովող տարվա, որը տերմիններով չծանրաբեռնելու համար ներկայացրել եմ սիմվոլիկ համեմատություններով և օրինակներով:
Իսկ ինչ վերաբերում է անհատական սպասելիքներին՝ դրանք նույնպես այստեղ կան: Եթե ապրում ես երկրում, բնականաբար քո վրա ազդում են ընդհանուր տրամադրություներն ու դեպքերը, նույնքան հավասարաչափ բոլորի համար, որքան որ եղանակի ազդեցությունը: Օրինակ, բոլորն էլ գիտեն, որ ցուրտ եղանակին պետք է տաք հագնվել, իսկ թե կոնկրետ ինչպես և ինչ՝ որոշում եք անհատապես, նույն կերպ էլ, իմանալով ընդհանուր տենդենցները՝ կարող եք պլանավորել ապագա տարին»: