«Դժվարություններով լի այս ճամփան լինելու է բարդ, բայց հաղթահարելի». Դավիթ Սանասարյան
![]() 378 Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 11:50 Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցներ, 2018 թ համաշխարհային պատմության էջերում Հայաստանն առանձնացավ իր ձեռագրով։ Սա այն ձեռքբերումն է, որի համար այլոք վճարում են արյամբ, տարածքով, մեծ գումարներով։ Մենք միասին աշխարհին ասեցինք. եղել ենք կանք ու դեռ պիտի մեր խոսքն ասենք։ Ողնաշարի ուղղման այս կարևոր տարին ավելի հիմնավոր կդառնա, եթե աշխարհին ասենք, որ բացի հեղափոխության մեր առանձնահատուկ փորձից հաջորդող տարիներին կարող ենք արտահանել տնտեսական, կրթական ու գիտական մեր նորամուծությունները, մեծ թվով զբոսաշրջիկների համար մեր բարձրավանդակի այս փոքր հատվածը կդարձնենք գրավիչ ու հյուրընկալ։ Մենք հաստատակամ ենք վերոնշյալ և այլ ոլորտների հեղափոխություններին, իսկ դա նշանակում է, որ դժվարություններով լի այս ճամփան լինելու է բարդ բայց հաղթահարելի, որի համար ջանք չենք խնայելու, որի իրականացման համար կա միայն հիմնավորում։ Ես անձամբ խոստանում եմ, որ ոչինչ չեմ խնայելու որպեսզի ունենանք մեր երազանքների Հայաստանը, ոչ մի վայրկյան չեմ ամաչելու իմ արածների համար ու միշտ անկաշկանդ նայելու եմ ձեր աչքերին։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ և երջանիկ տարի Հ.Գ. հատուկ շնորհակալություն եմ հայտնում ու շնորհավորում սահմանին կանգնած մեր զինվորներին ու նրանց հրամանատարներին, նրանց թիկունքում ապրող մեր գյուղացիներին. ապրեք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ արժանին մատուցենք։ Եղեք անփորձանք... Շնորհավոր 2019»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
