Առաջադրվել են մեղադրանքներ՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով
![]() 626 Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 17:21 Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1979թ. ծնված Գ. Հակոբյանին և 1996թ. ծնված Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Գ.Հակոբյանի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ. Ոսկանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
