Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կառավարությունը պետք է լուրջ մտածի զինվորի ձմեռային հանդերձանքի մասին». Կ. Հովհաննիսյան

«Կառավարությունը պետք է լուրջ մտածի զինվորի ձմեռային հանդերձանքի մասին». Կ. Հովհաննիսյան
887
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 14:40

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը պետք է լուրջ մտածի զինվորի ձմեռային հանդերձանքի մասին, այն ոչ միայն խայտառակություն է, այլ նաև անհարմարություն ստեղծող:
Ձեռնոցներ: Ձեռնոցներն այնքան մեծ ու անհարմար են, որ մարտակն հերթապահություն կատարող զինվորը ստիպված է առանց ձեռնոցի դիրք կանգնել, քանի որ անհրաժեշտության դեպքում չի կարող զենքի ձգանը օգտագործել: Իսկ որակը պարզապես անտանելի է, այն ոչ թե տաքացնելու համար է, այլ սառեցնելու: Զինվորական ձեռնոցները պետք է լինեն հինգ մատանի ու կիպ նստեն զինվորի ձեռքին, որպեսզի նա կարողանա թե զենքը պահի, թե ձգանը քաշի առանց որևէ անհրամարություն զգալու:
Գլխարկներ: Գլխարկներն ավելի շատ նման են պոպոզով գլխարկի: Այնպիսի տպավորություն է, որ զինվորն ինքն է իր գլխարկը կարել ու հետն էլ անհաջող դերձակ է: Այդ մեծ գլխարկները խնդիր են առաջացնում առաջնագծում մարտական հերթապահություն կատարող տղերքի համար: Գլխարկի մեծության, ասել է թե՝ ավելորդ մասի պատճառով, հնարավոր չէ զինվորական սաղավարտն (կասկա) ամբողջությամբ հագցնել գլխին: Դե արտաքին տեսքի մասին էլ չասեմ, թե ինչպիսի խայտառակ արտաքին տեսք է տալիս զինվորին:
Պատրաստ եմ առաջարկել տարբերակներ, որոնք և որակով են, և ավելի էժան և ներկայանալի»: