Հայաստանը վերաբացել է Պանամայի օֆշորների գործը. ICIJ
![]() 1982 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 13:20 Հայաստանում խաղաղ հեղափոխության արդյունքում իշխանության եկած նոր ղեկավարության հովանու ներքո վերաբացվել է Պանամայի օֆշորների գործը: Այս մասին ասվում է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի (ICIJ) պաշտոնական կայքում: «Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննում է 42-ամյա Միհրան Պողոսյանի՝ օֆշորային ընկերությունների հետ կապը, ինչպես նաև ստուգում փողերի հնարավոր լվացման դեպքերը: Պողոսյանը, ով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող էր 2008-2016 թթ-ը, 2017-ին ընտրվել էր երկրի խորհրդարանում: ՀՀ օրենսդրության համաձայն՝ անօրինական է, երբ պետական պաշտոնյաներն արտասահմանում բիզնես են կառավարում: ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել Պողոսյանի նկատմամբ այն բանից հետո, երբ ICIJ-ը Hetq-ի հետ համատեղ հրապարակել է այդ պատմությունն 2016-ի ապրիլին: Hetq-ը հայտնել է, որ Պողոսյանը չի հայտարարագրել բաժնետոմսերն օֆշորային ընկերություններում, ինչպես օրենքն է պարտադրում: Պողոսյանը հերքում է Պանամայում գրանցված 3՝ «Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «Bangio Invest» ընկերությունների հետ որևէ կապը՝ չնայած նրան, որ Պանամական փաստաթղթերում նշվում է նրա անունը, հասցեն և անձնագրային տվյալները»,- գրում է կայքը:
Կայքը հիշեցնում է, որ 2017-ի հունվարին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ամիսներ անց Պողոսյանն ընտրվել է պատգամավոր Հանրապետական կուսակցությունից: 2018-ին ՀՔԾ-ն վերաբացել է գործը՝ հայտնի «թավշյա» հեղափոխությունից հետո: |

«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան
2100:24
«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան
68Երեկ, 23:54
«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան
110Երեկ, 23:48
«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
120Երեկ, 23:30
«Այս պետությունը կկայանա, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»․ Կարեն Հեքիմյան
115Երեկ, 23:12
«Արժանապատիվ ապրելու կամքն այսպես է լինում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
159Երեկ, 22:36
«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, քեզ վատ բան չի անելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
110Երեկ, 22:30
«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն էսա փակենք, դուք 4 հոգով եք մնալու». Նիկոլ Փաշինյան
158Երեկ, 22:18

