ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
![]() 339 Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 18:15 Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց դեռևս տարեվերջից պարբերաբար տեղեկացրել է նոր կարգավորման մասին, որի համաձայն՝ եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն՝ ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: ՊԵԿ-ն ընդգծում է՝ ոչ մեկ իրավունք չունի արտոնյալ պայմաններով ապրանք ներկրել. արտոնությունը վերաբերում է միայն մինչև 25կգ անձնական օգտագործման ապրանքների ներմուծմանը և նախատեսված չէ անօրինական բիզնես նպատակներով առևտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում տուժում է մի կողմից շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, ովքեր օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում՝ վճարելով հարկերը: Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակը մաքսային ծառայությանը խոչընդոտում է պատշաճ և լիարժեք իրականցնել օրենքով վերապահված գործառույթները: Կոմիտեն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել բողոքի ակցիան և ներկրումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
