Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան
![]() 539 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 12:20 Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016-ի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից և նահատակ Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 29 տարեկան: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին Երևանում: Արմենակ Ուրֆանյան սովորել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտում։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչում է ստացել։ 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իրեն հատկապես հերոսաբար է դրսևորել Քառօրյա պատերազմի ժամանակ։ 2016-ի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։ ![]() |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42

