Ստամբուլի հզոր երկրաշարժի հավանականությունն անցել է 90%-ից
![]() 730 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 20:00 Ստամբուլի հզոր երկրաշարժի հավանականությունն արդեն անցել է 90 տոկոսից: Այս մասին հայտարարել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի դոկտոր պրոֆեսոր Ջենք Յալթըրաքը, գրում է Ermenihaber-ը: Ըստ պրոֆեսորի՝ երկրաշարժն առաջանալու է Իզմիթի ծովածոցի՝ Օսմանգազի կամուրջից սկսած մինչև Մարմարա ծովի Իմրալը կղզու հյուսիսային հատված ձգվող ակտիվ խզվածքային գոտում: Յալթըրաքը 2000 թվականից սկսած ուսումնասիրում է Մարմարայի ծովի երկրաշարժների պատմությունն ու զբաղվում խզվածքների մոդելավորմամբ: Յալթըրաքը նշել է, որ պատմական ցիկլի տեսանկյունից այս ակտիվ գոտում երկրաշարժի հավանականությունը 2019-ի և հետագա տարիների համար անցել է 90 տոկոսը: Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Մարմարա ծովի Իշխանաց կղզիների խզվածքի գոտուց ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող 110 կմ երկարություն ունեցող այս գոտին կարող է առաջացնել 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նշվում է, որ այս խզվածքային գոտուց բացի Ստամբուլի շուրջ կան ևս 3 գոտիներ, որոնք կուտակած լարումը մոտենում են կրիտիկականի: Դրանցից յուրաքանչյուրը կարող է առաջացնել 7.2-7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
