Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Թուրքիան աստիճանաբար դուրս է մղվում տարածաշրջանի էներգետիկ ոլորտից». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիան աստիճանաբար դուրս է մղվում տարածաշրջանի էներգետիկ ոլորտից». Կարեն Հովհաննիսյան
307
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 10:15

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան աստիճանաբար դուրս է մղվում տարածաշրջանի էներգետիկ ոլորտից, առավել ևս հօդս է ցնդում շուկան մենաշնորհելու հակումները:
Իրաքյան նավթը, մասնավորապես Բաղդադի և Էրբիլի միջև կռվախնձոր դարձած Քիրքուքի նավթը մոտ ապագայում կարտահանվի նաև Հորդանան: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին: Հորդանանին թագավոր Աբդուլլահը վերջին տասնամյակում առաջին անգամ հունվարին այցելեց Բաղդադ և հենց այդ այցելության ընթացքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Բաղդադի և Ամմանի միջև, օրական մինչև 10 000 բարել քիրքուքյան նավթ արտահանել Հորդանան: Իրաքի վարչապետը հատկապես շեշտել է, որ Հորդանանը շատ կարևոր նշանակություն ունեցող պետություն է Իրաքի համար և առևտրատնտեսական կապերը Հորդանանի հետ կարող են լինել լավագույն այլընտրանք: Սակայն թե ում այլընտրանք, նա չի մանրամասնել: Ի դեպ, Իրաքյան Քրդստանի կառավարությունը ևս շահագրագռված է, որ քիրքուքյան նավթը վաճառվի հենց Հորդանանին»: