«Ա՜յ քեզ բան». Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյան
![]() 764 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 03:05 Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստաբանության (իրականում՝ փաստաբանական ծառայություններ ստացողների) հարկային բեռն ու «թղթաբանությունն» ավելացնելու Կառավարության բուն հիմնավորումն այսօր բացահայտվեց ֆինանսների փոխնախարարի շուրթերով. «ի՞նչ է, ազգովի հանցագործների՞ն պետք է սուբսիդավորենք» - լուրջ դեմքով փաստարկել է փոխնախարարը՝ նկատի ունենալով, որ փաստաբանական ծառայություններ հայցողների մի մասը «հանցագործ է»։ Ա՜յ քեզ բան, մտածում ենք շատերս՝ զարմանալով փոխնախարարի դավանած իրավաքաղաքական հայացքների վրա, զարմանալով, թե իրավական մշակույթից ու Սահմանադրական արժեքաբանությունից որքան հեռու են որոշ աթոռատեր պարոնայք։ Բայց այստեղ առկա է նաև հետևողականության խնդիր։ Ինչու՞ չի պարոն փոխնախարարն առաջարկում, օրինակ, հրաժարվել «ազգովի սուբսիդավորելուց» բուժօգնությունը «հանցագործների» նկատմամբ, կամ կրթությունը՝ «հանցագործների» զավակների նկատմամբ, կամ կենսաթոշակները՝ «հանցագործների» ծնողների նկատմամբ։ Այսպիսով, շտապ անհրաժեշտ է ներդնել «անցումային կրթության» համակարգ, առաջնահերթ ներգրավել օրենք գրող ու կիրառող՝ կասկածելի արժեքաբանությամբ ու տրամաբանությամբ սուբյեկտներին, և նրանց փորձել մի քիչ ուսուցանել իրավական մշակույթ և տրամաբանություն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
