«Մեր երկրին փոփոխություններ են պետք». Կարեն Հովհաննիսյան
![]() 246 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 15:40 Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այոʹ, մեր երկրին փոփոխություններ են պետք՝ օդ ու ջրի պես, բայց հավատացած եղեք՝ այդ փոփոխությունները ոչ թե օրհներգի տեսքով են պետք, այլ ներդրումային ծրագրերով, այդ փոփոխությունները ոչ թե խցանումները խաչմերուկներում վերացնելու համար «վաֆլիներ» գծելով են պետք, այլ կամուրջներ ու թունելներ կառուցելով են պետք: Այոʹ, մեզ պետք են փոփոխություններ բանակում, բայց ոչ թե մայկա-տռուսիկի տեսքով, այլ դիրքում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, գումարով բուժկետի վարորդ, կամանդիրի վարորդ, հացի ավտոյի վարորդ ընդունելու արատավոր պրակտիկայի վերացմամբ... Այսօր, քան երբևէ, ունենք հնարավորություն Երևան-Սևան մայրուղին ամբողջությամբ գիշերային լուսավորությամբ ապահովելու, դրա մասին մտածենք... Մի խոսքով, անիմաստ հարցազրույցների փոխարեն լավ կլիներ լուրջ առաջարկություններով հանդես գալ և գործ անել: Անկեղծ ասած արդեն անժամկետ ծրագրերի մասին հայտարարություններն էլ մեզ համար անհրապույր են դառնում: Եթե որևէ ծրագրի մասին եք խոսում, ապա կոնկրետ ժամանակահատված նշեք...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
