ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում
![]() 240 Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 20:45 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում: Նիստի՝ Երևանում անցկացվելու մասին է հայտնել նաև Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը: Ինչպես գրում է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Ասիական երկրի վարչապետն ասել է. «Հայկական կողմի առաջարկով մեկ անգամ ևս մենք նախատեսում ենք հանդիպել արևոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո անցկացնել մեզ մոտ՝ Չոլպոն-Ատա քաղաքում՝ օգոստոսին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
