«Ադրբեջանի պատասխանն ամբողջովին կանխատեսելի էր». Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակն Ադրբեջանի մեծ աշխարհաքաղաքականության ներքո. մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից և քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի: Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաև հայոց ազգային արժեհամակարգին և աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբևիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը: Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը՝
1. Նախևառաջ այդ անձն ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որևէ հեռանկար իր ապագայի համար:
2. Անուն-ազգանունից երևում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:
Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու և սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են: Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչականությունը»:

«Վենսն անհամաձայնություն է հայտնել Վատիկանի դիրքորոշմանը»․ Հակոբ Բադալյան
9803:06
«Զրոյական արժեք ունեցող հայտարարություն է արել»․ Ստեփան Դանիելյան
9501:00
«Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8800:36
«Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, և դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար չէ»․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
95Երեկ, 21:36
«Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
85Երեկ, 21:18
«ՀՀ-ում էլիտաներ չկան, եթե լինեին, 2018-ի թատրոն-իշխանափոխությունը չէր լինի»․ Ոսկան Սարգսյան
74Երեկ, 20:30
«Նիկոլ Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը». Հակոբ Բադալյան
78Երեկ, 19:48
«Եթե հրաժարվեր իր պապերի գործած ոճիրը հերոսացնելուց, նրա ձայնը շատ ավելի համոզիչ կընկալվեր»․ Խորեն Գրիգորյան
76Երեկ, 19:06