Այսօր Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) ծննդյան օրն է
![]() 357 Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 15:05 «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, թող ինչ լինում է, ինձ լինի, ձեզ չլինի...», «Զոհվելուց չեմ վախենում, միայն՝ թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի». այս խոսքերի հեղինակը ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանն է (Դեդ): Երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՅԴ կուսակցության և «Զորավար Անդրանիկ» համազգային միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թվականին Գալացում (Ռումինիա): Հայրը՝ Հովհաննեսը, եղեռնից հրաշքով է փրկվել։ 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Սիմոն Աչիկգյոզյանը սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում։ 1970-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում, դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1989-ին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի և Նոյեմբերյանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարը։ Ս. Աչիկգյոզյանը զոհվել է 1991 թվականին ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս։ Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
