«Ներկայացրի Ուկրաինայում մեր համաքաղաքացիներին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ մտահոգություններս». Արման Թաթոյան
![]() 311 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 21:05 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելում մասնակցեցի կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների հաստատությունների գործունեությանը վերաբերող չլուսաբանվող խորհրդակցությունների։ Այլ հարցերի թվում քննարկվեցին նաև Արցախին առնչվող մարդու իրավունքներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու մեդիայի դերին վերաբերող հարցեր։ Միջոցառման ժամանակ ունեցա առանձին հանդիպում Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ: Գործընկերոջս ներկայացրի Ուկրաինայում մեր համաքաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին ազատությունից զրկման վայրում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման ենթարկելու վերաբերյալ առկա՝ հրապարակային քննարկվող մտահոգությունները: Ուկրաինայի իմ գործընկերը խոստացավ վերադառնալուն պես անմիջապես զբաղվել խնդրով և ևս մեկ այց կատարել ազատությունից զրկման վայր՝ ներկայացված հանգամանքները տեղում ստուգելու նպատակով: Նշեմ, որ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարը, իմ խնդրանքով, ավելի վաղ արդեն մեկ անգամ այցելել էր հայ երիտասարդներին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Ունեցա այլ հանդիպումներ ու քննարկումներ ևս միջազգային կառույցների ներկայացուցիչների և մի շարք երկրների (Վրաստան, Կիպրոս, Խորվաթիա և այլն) իմ գործընկերների հետ։ Ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
