«Հայաստանն ի վիճակի չէ գերտերությունների հետ առճակատման գնալու». Վարդան Ոսկանյան
![]() 302 Կիրակի, 17 փետրվարի, 2019 թ., 13:10 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս շատերը տարակուսանք են հայտնում կամ փորձում են վերլուծել ռուսաստանյան ԶԼՄ-ներով Հայաստանի իշխանությունների նկատմամբ քարոզչական վերջին հարձակումների տրամաբանությունը։ Կարծում եմ՝ նման ճնշման մեթոդաբանությունը հետևյալն է․ մերթ ընդ մերթ ստեղծել իրական կամ մտացածին կասկածի այնպիսի իրավիճակ և մթնոլորտ, որպեսզի հայկական կողմը պարբերաբար արդարանա և առնվազն հավաստի իր հավատարմությունը կամ ավելի վատ սցենարում՝ գնա ինչ-ինչ զիջումների։ Ի դեպ, կարծես թե գրեթե նույն տրամաբանությամբ են փորձում աշխատել նաև Միացյալ Նահանգները, ինչն ամենաթարմ օրինակով հստակորեն երևում է Հայաստանի սիրիական մարդասիրական առաքելությանը Վաշինգտոնի արձագանքից։ Ակնհայտ է, որ Հայաստանը ի վիճակի չէ համաշխարհային գերտերությունների հետ բացահայտ առճակատման գնալու, բայց կարծում եմ՝ ունակ է հստակեցնելու մեր ազգային գոնե նվազագույն շահերի «կարմիր գծերը» և հիանալի խուսավարելու դրանց շրջանակներում՝ միևնույն ժամանակ, բնականաբար, որպես գերխնդիր կամ տեսլական իր առջև դնելով մեր տարածաշրջանի գերտերություն դառնալու հեռանկարը, ինչն, ըստ իս, այլաբանորեն ասած, միակ դեղամիջոցն է բոլոր նման ճնշումներն ապագայում բացառելու և ինչու ոչ, նաև ուրիշների վրա ճնշում գործադրելու»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
