«Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք». Արարատ Միրզոյան
![]() 490 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 01:00 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարի այս օրը այս բառերով եմ շնորհավորել Ղարաբաղյան Շարժման 30֊ամյակը։ Երջանիկ եմ, որ հիմա կարող ենք ասել՝ հպարտության առիթներն ավելացել են, և պետականության կայացման կիսատ գործը շարունակվում է. «Եթե ինձ հարցնեք, թե որոնք էին հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա պատմության ամենափառահեղ, ամենահերոսական, ամենապանծալի էջերը, ես կասեմ՝ 1918-ի Սարդարապատն ու 1988-91-ի Ղարաբաղյան շարժումը և դրան հաջորդած ազատամարտը։ Դրանցից առաջինի արդյունքում հայ ժողովուրդը, հյուծված ու դաշնակիցների կողմից լքված, վերանվաճեց իր ապրելու իրավունքը, կանգնեցրեց ցեղասպանությունը և ստեղծեց անկախ պետություն, որը թեև անհաղթահարելի խնդիրների առջև կանգնեց և կարճ ապրեց, բայց ապահովեց պետության կարգավիճակը նոր բազմազգ պետության մեջ և մեզ շունչ քաշելու ու կազդուրվելու ժամանակ տվեց։ Երկրորդի դեպքում, արժանանալով աշխարհի զարմանքին ու լուռ համակրանքին, հայ ժողովուրդը ոտքի ելավ, վերականգնեց անկախ պետականությունը, հաղթեց պատերազմում և ազատագրեց Արցախը։ «Ղարաբաղյան» անունը ստացած Հայոց Համազգային Շարժումը սաղմնավորվեց իբրև առավելապես բնապահպանական շարժում, ապա արագորեն դարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջահակիրը, աստիճանաբար դրեց հասարակական-քաղաքական բարեփոխումների և ժողովրդավարության պահանջներ և ի վերջո վերածվեց անկախականության: Այն, ըստ էության ազգային-ժողովրդավարական հեղափոխություն էր։ Հենց այդ Շարժումն էր, որ դարձավ այն արժեքային-գաղափարական հենքը, այն համազգային համաձայնությունը, որի վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Ցավոք, Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք 1988-91-ին։ Բայց հենց այդ Շարժումից եմ ես սերում որպես քաղաքացի և որպես քաղաքական մարդ և հենց այդ գործն է, որ ես պարտավորություն եմ զգում շարունակել որպես քաղաքացի և քաղաքական մարդ։ Շնորհավոր Շարժման տարեդարձը, կեցցե Հայոց Համազգային Շարժումը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ազատ Արցախը, կեցցե այն օրը, երբ մենք իրականություն կդարձնենք մեր երազանքների Հայաստանը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
