«Զինվորականի համար հրամանը կյանքի գնով ճիշտ կատարելն է». այսօր մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
![]() 1045 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 14:05 Այսօր ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է: «Զինվորականի համար առաջնահերթ խնդիրը ցանկացած, թեկուզ կյանքի գնով հրամանը ճիշտ կատարելն է»,- հարցազրույցներից մեկում նշել է հայրենիքի պաշտպանը: Նրա խոսքերի վառ դրսևորումը 2014-ի ամռանը հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելն էր, ինչի հետևանքով վերջինս արկի պայթունից վիրավորվելով կորցնում է երկու ոտքն ու ձեռքը: «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ, 20 վայրկյանով, կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում՝ իբր պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»,- շարունակել է Սարգիս Ստեփանյանը: Սարգիս Ստեփանյանը զբաղվել է ծանրամարտով, իսկ վիրավորվելուց հետո զբաղվում է բազկամարտով: Լեհական Ռումիա քաղաքում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում մայոր Ստեփանյանը նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12

