«Համբերության բաժակը լցվել է». Ժիրայր Սեֆիլյան
![]() 687 Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 12:00 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համբերության բաժակը լցվել է. «Սասնա ծուռ» ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, հեղափոխությունից տասը ամիս անց, դեռևս բանտում են: Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում: Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկն ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին: Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել «Սասնա ծռեր»-ի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը: Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակն սպառվել է: Համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
