Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանի ելույթի մասին
![]() 521 Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 16:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Վատ է, որ չխոսեց նաև ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ: Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում: Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական և մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար: Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ասածս ինչ է՝ անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
