«Պետք է գտնել մեխանիզմներ գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար»․ Արման Բաբաջանյան
![]() 377 Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 23:20 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Տեղի ունեցածը հերթական անգամ վկայում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին, երբ անմեղ սահմանախախտ քաղաքացին դատապարտվում է նման պատժաչափով։ Ընդ որում, Արդբեջանը՝ վստահաբար միտումնավոր, Կարեն Ղազարյանի դատավճիռը հրապարակել է մեզ համար ամենացավալի իրադարձություններից մեկի՝ Սումգայիթի ոճրագործության օրը։ Ադրբեջանի մոտիվները հասկանալի են. Կարենին նման ծանր «մեղադրանք» առաջադրելով և նման վճիռ կայացնելով նրանք ցանկանում են միևնույն հարթության վրա դնել Արցախում իրականում ծանրագույն հանցագործության համար դատապարտված Ադրբեջանի երկու քաղքացիների և սահմանը հատած մեր քաղաքացու գործերը։ ՀՀ քաղաքացու նկատմամբ դրսևորվող նման հակամարդկային քայլի մասին մենք բոլոր հնարավոր միջոցներով պարտավոր ենք տեղեկացնել միջազգային հանրությանն ու նման խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպություններին։ Որպես ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ առաջարկում եմ ԱԺ-ում խորհրդակցություն անցկացնել ՀՀ արտգործնախարարության և արդարադատության նախախարարության մեր գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և մեր հայրենակցին վերադարձնելու նպատակով»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
