«Հիշեք սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել». Վահան Ազիբեկյան
![]() 503 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 00:30 Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանն, ում լուսանկարը 2018-ի հուլիսին ադրբեջանական քարոզչությունը ներկայացրել էր որպես գերեվարված Կարեն Ղազարյանի «դիվերսանտ լինելու ապացույց», ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչի ադրբեջանը Կարեն Ղազարյանին դատապարտեց 20 տարով։ Փորձեմ իմ տեսակետը ներկայացնել: Երբ որ 2018թ.-ի նոյեմբերի 8-ին Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և երբ Հայկական կողմի պատասխանը բացասական էր, Ադրբեջանն, այսպես ասած, որոշեց իր մուռը հանել Հայաստանից։ Ադրբեջանում ներկայումս Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմում ևս երկու ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատում, ռազմամթերքի կրում, առևանգում, սպանություն։ Այսպիսով ադրբեջանի համար այս երկու դիվերսանտները՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, մեծ նշանակություն ունեն և երբ հայկական կողմից գերիների փոխանակման հարցը բացասական եղավ, այդ ժամանակ ադրբեջանական անուղեղ կառավարությունը ցանկացավ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից մուռը հանել՝ ներկայացնելով որպես դիվերսանտ։ Շարքային գյուղացիններին որպես դիվերսանտ ներկայացնելն Ադրբեջանի ռազմաքաղաքական ձեռագիրն է։ Հիշեք սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել՝ 70 տարեկան ծերունուն՝ Մամիկոն Խոջոյանին փորձել են մատուցել որպես դիվերսանտ, այնքան են առողջության հետ փորձարկումներ արել ներարկելով նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոցներ, որ մարդը վերադառնալուց հետո նույնիսկ ամենաինտենսիվ թերապիայի պայմաններում չկարողացավ շարունակել կյանքը: Մենք ունենք մեկ այլ դեպք, երբ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը 2014թ.-ի օգոստոսի 8-ին մառախուղում մոլորվել է: Միջազգային կոնվենցաների խախտումներով նկարահանել էին, ցուցադրել էին, մատուցել էին որպես դիվերսանտ, ապա պատահաբար՝ ըստ ադրբեջանական վարկածի, ինքը մահացել էր խցում»։
Վահան Ազիբեկյանի լուսանկարը ադրբեջանական կողմը ներկայացրել էր որպես գերեվարված Կարեն Ղազարյանի «դիվերսանտ լինելու ապացույց»
|

«Անչափահասի վրա՞ եք հարձակվում, ամո՛թ ձեզ». Հրապարակում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
2514:06
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
5713:54
Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
9113:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
9213:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
11913:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
14113:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
12113:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
18612:54
