«Մնացած մարմնավաճառների կյանքն էլ երկար չի տևելու». Նարեկ Սարգսյան
![]() 480 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 01:20 Մարտի մեկի 11-րդ տարելիցը վերջապես դիմավորելու ենք մի իրավիճակում, երբ բոլոր անմեղ մարդիկ ազատության մեջ են, իսկ ոճրագործության գլխավոր ճարտարապետը՝ ծանրագույն մեղադրանքներով գտնվում է մեկուսարանում։ Դատելով մարտի մեկի նյութերի մասին խոսակցություններից, Ռոբերտ Քոչարյանին այլևս ոչինչ չի փրկի։ Ինքնահռչակ նախագահը առնվազն 10-15 տարի բանտում է անց կացնելու։ Համենայն դեպս այդպիսի մեղադրական դատավճիռ լինելու է։ Իսկ Քոչարյանի փողերով սնվող զանազան լրատվամիջոցները, «ադեկվադ» և մնացած մարմնավաճառների կյանքն էլ երկար չի տևելու, համոզված եմ։ Այդ վարձու կամակատարները իրենց կապիկությունը շարունակելու են այնքան ժամանակ քանի դեռ փող են ստանում։ Ցավոք մարմնավաճառությունը քաղաքականության մեջ նույնպես ամենահին պրակտիկան է, որը արմատախիլ անելը թերևս երբեք հնարավոր չէ։ Քանի դեռ կա փող տվող, միշտ էլ գտնվում են տարրեր, որոնք այդ փողի դիմաց պատրաստ են կատարել փողը տվողի ցանկությունները։ Կկտրվի փողի աղբյուրը, նրանք էլ անմիջապես կվերանան, կարծես երբեք չէին եղել։ Ով չի հավատում, թող հիշի 2008-ը, երբ ճիշտ նմանատիպ մի խաժամուժ (այլ անուն-ազգանուններով) վրաններ էր խփել Տեր-Պետրոսյանի տան առաջ, իսկ մարտի մեկից հետո ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով ինքն իրեն էր հռչակել էր «ազատ խոսքի» աղբյուր։ Ո՞վ է հիշում այսօր նրանց անունը։ Նույն կերպ էլ այսօրվա խաժամուժն է աղբանոցում հայտնվելու։ Այնպես, որ արդարությունը գալու է։ Նույնիսկ հիմքեր կան մտածելու, որ ոճրագործության մյուս պարագլխի՝ Սերժ Սարգսյանի ձերբակալությունն էլ սարերի ետևում չէ»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
