«Հայտնի է, թե ով է «Չերյոմուխա» զենքից կրակել». Ալեն Սիմոնյան
![]() 515 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 19:20 Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Նա խոսեց այն մասին, որ իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությանը հնարավորություն և հրամայական է տրվում, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով: Այն հատուցում կտրամադրի «Մարտի 1-ի» տուժածներին և զոհերի հարազատներին: Թե որքան գումարի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց, միայն նշեց, որ այդ քայլը քաղաքական իմաստ ունի՝ ֆիքսել, որ պետությունը պատասխանատու է: Ալեն Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին հուշարձան կկառուցվի: Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց քրեական գործից. «Հայտնի է, թե ով է «Չերյոմուխա» զենքից կրակել և այլն, սակայն ես չեմ ցանկանում քրեական գործի մեջ մտնել»,- ասաց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
