«Մեղավո՞ր էին արդյոք Մարտակերտի կամ Հադրութի բնակիչները». Մարատ Բաղդասարյան
![]() 1397 Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 22:10 Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումն ամեն անգամ սրացումներ է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացմանը զուգընթաց։ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում ամեն ինչ պարզ է։ Ինձ շատ է հետաքրքրում ղարաբաղցի-հայաստանցի տարբերակում մտցնող մյուս տականքներն ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում։ Այս սրացման գագաթնակետը երգիչ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցն էր վայ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հետ։ Ինքնահավան երգիչն ու տգետ լրագրողն իրենց անհեթեթություններով գերազանցեցին մեկը մյուսին։ Հարցս ուղղում եմ այդ անմեղսունակներին։ Միթե՞ Ստեփանակերտում բնակվող մեր քույրերն ու եղբայրներն են մեղավոր, որ Նեմեցի կամ մեկ այլ ստահակ թիկնապահները Երևանում ռազմական բժշկի կամ այլ քաղաքացու էին սպանում կամ ի՞նչ մեղք ունեին Արցախում բնակվող հայերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր բանդայով քաղաքական հակառակորդներին Հայաստանով մեկ ոչնչացնում էր՝ որ երկիրը հեշտ թալանի ու Արցախը թուրքին հանձնի։ Մեղավոր էին արդյո՞ք, օրինակ Մարտակերտի կամ Հադրութի բնակիչները, երբ Երևանում պլանավորվում էր Արցախի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունը։ Ինչով էր մեղավոր ապարանցին, գյումրեցին կամ ստեփանակերտցին, երբ Հայաստանի դավաճան ղեկավարությունն ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հա հող նվիրեց թշնամուն, որի պատճառով նաև 100-ից ավելի զոհ ունեցանք։ Եվ վերջապես սովորական հայ մարդն ինչ մեղավորության բաժին ունի երեք նախկին դավաճան նախագահների ազգակործան գործունեության մեջ։ Անհրաժեշտ է կանխել ղարաբաղցի-հայաստանցի արհեստական տարանջատման յուրաքանչյուր փորձ և մեղավորներին ենթարկել խիստ պատժի՝ ազատազրկման ձևով։ Վերջում ուզում եմ խոսքս կրկին ուղղել Ռուբեն Հախվերդյանին ու Համլետ Ղուշչյանին։ Պարոն Հախվերդյան, թեմայի շրջանակներում վիրավորելով որոշ ռաբիս երգիչների, այնպես չէ, որ Դուք էլ հայ դասական երգարվեստն եք ներկայացնում, իսկ Համլետ Ղուշչյանի մտքի «գոհարներն» էլ կարելի է տեսագրել ու որպես ուսումնական նյութ ցուցադրել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին, որպեսզի լսեն ու տեսնեն, թե ինչիպիսի ապաշնորհությունից ու տգիտությունից պետք է խուսափեն իրենք՝ ապագա լրագրողները։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
