«Չգիտես ինչու, մեր ՊՆ-ի հայտարարությունում այս զորավարժությունը կապել են Փաշինյանի հետ». Կ. Վրթանեսյան
![]() 829 Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 12:05 Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը հայտարարել է, որ մարտի 11-15-ը մեծ զորավարժություն է պլանավորում անցկացնել։ Նախօրոք այդ մասին չեն հայտնել միջազգային ատյաններին, թեպետ պարտավոր էին։ Որևէ արտառոց բան չկա․ ավելի մեծ թվով զինուժի և տեխնիկայի ներգրավմամբ զորավարժություններ են անցկացրել և՝ խախտելով միջազգային իրենց պարտավորությունները, էլի չեն հայտնել դրանց մասին։ Սակայն չգիտես ինչու, մեր ՊՆ-ի հայտարարությունում այս զորավարժությունը կապել են Փաշինյանի հետ․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»։ Կասկած ունեմ, որ Փաշինյանը որոշել է ներքին դաշտում մեկը մյուսին հաջորդող սկանդալներից ուշադրությունը շեղել, թեպետ, կրկնում եմ, որևէ արտառոց բան չկա, որ Ադրբեջանն այսպիսի զորավարժություն է անում առանց նախօրոք հայտնելու։ Ամիսներով գրել եմ (ու ոչ միայն ես եմ գրել), որ վերելակում Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով ոգևորվել պետք չէ, բազմիցս զգուշացրել եմ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահին։ Փոխարենը իշխանական քոմենթչիներն ու քարոզիչները փորձում էին մեզ գիժ հանել․․․ Հա, ի դեպ, Փաշինյան-Ալիև հանդիպում կարծես թե դեռ հստակ պլանավորված չէ (համենայն դեպս չի հայտարարվել այդ մասին), և անհասկանալի է, թե այդ ինչ «հանդիպման կոնտեքստ է»։ Ավելին՝ Փաշինյանը ազատագրված տարածքը չզիջելու մասին որևէ հայտարարություն չի արել, Վանեցյանն է արել։ Բայց նույնիսկ այդ դեպքում դժվար թե դրան ի պատասխան 10 հազարանոց ոչ պլանային զորավարժություն սկսեին»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
