«Դուշման Վարդանը մեր պատմության ամենամաքուր ու անբիծ հերոսներից մեկն է». Աշոտ Ասատրյան
![]() 1663 Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 22:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուշման Վարդանը մեր պատմության մեջ ամենամաքուր ու անբիծ հերոսներից մեկն է: Ասում են, որ նա ծնվել է մարտի 8-ին, սակայն ծննդականի տվյալներով նշված է մարտի 9-ը: Իր ազգին նվիրված նման զինվորական ունենալու մասին կերազեին աշխարհում շատերը: Դուշմանը հող պահող, հողի համար կռվող ու այդ հողին մոր պես սիրող տղա էր, ով պետարազմական գործողությունների ընթացքում թշնամուց վաստակել էր Դուշման մականունը, քանի որ թշնամու համար միշտ սարսափ էր առաջացնում, երբ հայտնվում էր առաջնագծի տարբեր հատվածներում: «Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը՝լավ թե վատ, կախված է հրամանատարից» ասում էր Վարդանը։ «Մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»: «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Վարդանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»: Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Եռաբլուրում»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
