Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ
![]() 280 Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 23:25 Թուրքիայում հետաքննություն է սկսվել ավտոբուսի վարորդի դեմ, ով մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով demokrathaber.org-ին։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել։ Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկը անհարմար է զգացել և թերթը շրջել։ Բայց կանգառից հետո ուղևորը նկատել է, որ թերթը նորից շրջված է ու Էրդողանի նկարը դարձյալ հայտնվել է ոտքի տակ փռված վիճակում։ Բուրդուր հասնելուն պես ուղևորը ոստիկաններին բողոքել է վերոնշյալ վարորդից։ Վերջինս բերման է ենթարկվել և հարցաքննվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» կասկածանքով։ Վարորդը իր ցուցմունքում նշել է, որ ավտոբուսը մաքրելուց հետո թերթն ինքն է փռել աստիճանին, այնուհետև անծանոթ մեկը թերթը վայր է գցել, իսկ ինքը այն նորից տեղն է դրել։ Վարորդը նշել է, որ նախագահին վիրավորելու որևէ մտադրություն չի ունեցել։ Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
