Թուրքիայում սպառնացել են այրել գյուղը, եթե Էրդողանի կուսակցության օգտին չքվեարկեն
![]() 381 Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 19:30 Թուրքիայի Մարդինի շրջանի Էվջիլեր գյուղի ոստիկանապետը սպառնացել է գյուղացիներին, որ եթե նրանք իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) օգտին չքվեարկեն, ապա կվառի գյուղը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Demokrathaber-ին: Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոստիկանապետը գյուղացիներին ասել է. «Եթե AKP-ն նվազագույնը 200-300 քվե չստանա, կայրեմ այս գյուղը»: Գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը: Նրանց խոսքով՝ ոստիկանապետը երբեմն «ահաբեկիչ» է անվանում այն գյուղացիներին, որոնք մինչ այդ քվեարկել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին: Ոստիկանապետը հայտնել է՝ «Մինչև այս գյուղը չփոխեմ, ոչ մի տեղ այտեղից չեմ գնալու»: Նշվում է, որ գյուղում մեկ այլ դեպք նույնպես գրանցվել է: Ոստիկանապետը HDP-ի թեկնածուներից մեկին սպառնացել է, որ կսպանի նրան: Հիշեցնենք, որ Թուրքիայում 2018թ. հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում Էվջիլեր գյուղում HDP-ն ստացել էր 840, իսկ AKP-ն 95 ձայն: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
