«Միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծվել ու հրապարակայնացվել 2018-ին». Շուշան Դոյդոյան
![]() 570 Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 15:45 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծվել ու հրապարակայնացվել 2018-ին։ Փաստորեն նույնիսկ իշխանափոխությունն ու հեղափոխությունը չխթանեցին նախկինում գաղտնի համարված և տասնյակ տարիներ գաղտնիության կարգավիճակ ունեցող փաստաթղթերը գաղտնազերծելու և հրապարակայնացնելու պրակտիկան։ 2018-ի ընթացքում փաստաթղթեր գաղտնազերծած 4 մարմիններն ԻԱԿ-ին տեղեկացրել են, որ թեև տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն մերժել են դրանց տրամադրումը՝ նշելով՝ մի դեպքում, որ դրանք փոխանցվել են ազգային արխիվ (ՀՀ Վարչապետի աշխատակազմ), մեկ այլ դեպքում (Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) նշելով, որ գաղտնազերծումն ինքնին չի նշանակում, որ փաստաթղթերն այլևս գաղտնիք չեն պարունակում (օրինակ անձնական տվյալներ), երրորդ դեպքում (Պաշտպանության նախարարություն) նշել են, որ գաղտնազերծած միակ փաստաթուղթը՝ հայտնի 0038 որոշումը, առգրավվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, և մերժել են դրա տրամադրումը»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
