«Սարիղամիշի ճակատամարտ». նորզելանդացի հրաձիգի փամփուշտակալին հայերեն գրառում է
![]() 1377 Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 19:25 Ինչպես արդեն հայտնել ենք, Նոր Զելանդիայում ասյօր տեղի է ունեցել այդ երկրի պատմության մեջ ամենադաժան սպանդը: Միաժամանակ երկու մզկիթներում իրականացված ահաբեկչութունների զոհերի թիվն այս պահին հասել է 49-ի: Հատկանշական է, որ ահաբեկիչների զենքի պահունակների վրա տարբեր լեզուներով, այդ թվում և՝ հայերենով գրառումներ կան։ Սա պարզ երևում է նաև ահաբեկիչների տարածած տեսանյութերից։ Հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլ լեզուներով արված գրառումներում հիշատակվում են պատմական իրադարձություններ, որոնց ժամանակ մահմեդական պետությունների բանակները, մասնավորապես՝ Օսմանյան բանակը, խոշոր պարտություններ են կրել։ Հայերեն գրառումով հիշատակվում է Սարիղամիշի ճակատամարտը, որի ժամանակ հայկական կամավորական ջոկատների օժանդակությամբ Ռուսական կայսրության զորքերը 1914-1915 թվականների հունվար-դեկտեմբեր ամիսներին Սարիղամիշ քաղաքի մոտ պարտության են մատնել Օսմանյան Թուրքիայի զորքերին։ Այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ՝ պարզելու համար ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
