«Ի՞նչ է իրականում կատարվել հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը». Նաիրի Հոխիկյան
![]() 734 Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 01:05 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ուշ երեկոյան մի փաստաթուղթ ձեռքս ընկավ, որտեղ երևում է, թե ինչ է կատարվել թալիշ քաղաքական գործիչ, հայտնի հայամետ Ֆահրադդին Աբոսզոդայի շուրջը: Պարզվում է՝ 27.02.2019թ. ՌԴ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ազատ արձակել Աբոսզոդային, սակայն ժամեր անց որոշ չինովնիկների կոռուպցիոն պայմանավորվածությամբ (կամ գուցե նաև այլ խորքային ճանապարհներով) Աբոսզոդային շտապ հանել են մեկուսարանից, նստեցրել ադրբեջանական հատուկ օդանավ և տեղափոխել Բաքու: Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի աղբյուրներից ստացված փաստաթղթում երևում է, որ ռուսական կողմը մերժել է Ադրբեջանին՝ արտահանձնելու Ֆահրադդին Աբոսզոդային: Իսկ թե ինչ ճանապարհով ու ում միջոցով է թալիշ գործիչը փաստացի առևանգվել, պարզ կդառնա առաջիկա հետաքննությունների ընթացքում: Մենք շարունակելու ենք աշխատել ինչպես միջազգային կազմակերպությունների, Ռուսաստանի պետական կառույցների, Ադրբեջանի ոչ կառավարական սեկտորի, այնպես էլ Հայաստանի կառավարության, խորհրդարանի և հասարակական հատվածի հետ՝ հնարավորություն ստեղծելու նախ ֆիզիկապես փրկելու Ֆահրադդին Աբոսզոդային, ապա նրան ազատելու ադրբեջանական կտտանքներից: Միջազգային իրավունքը դրա հնարավորությունը տալիս է. չմոռանանք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին հենց Աբոսզոդան հանդես եկավ կոչով՝ Ադրբեջանի թալիշներին խնդրելով չկռվել բարեկամ հայերի դեմ, և դա մեծ ազդեցություն ունեցավ»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
