«Մինչև դրանց հանցավոր կառուցապատումը հասարակական նշանակության այգի էր». Մարատ Բաղդասարյան
![]() 464 Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 11:30 Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնումենտում կառուցված դղյակների տեղում, մինչև դրանց հանցավոր կառուցապատումը, հասարակական նշանակության այգի էր։ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ այդ հողերը սեփականաշնորհման ենթակա չեն։ Նախկինում բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող որոշ պաշտոնյաներ հաջողացրել են կամայական որոշումներով այդ հողամասերը հանել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկից ու ապօրինաբար սեփականաշնորհել են։ Այս անօրինական որոշումների վիճարկումն է այն իրավական հիմքը, որով հնարավոր է դատական կարգով վերականգնել պետությանը պատճառված ահռելի վնասները։ Դատարանը վերականգնելով նշված հողամասերի նախկին իրավական կարգավիճակը, ինքնաբերաբար կճանաչի այդ հողամասերի և որպես հետևանք՝ նաև դրանց վրա կառուցված շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Եթե այդ հողամասերի ներկայիս զավթիչ սեփականատերերը բողոքարկեն նման արդարացի վճիռները, ապա համոզված եղեք՝ նրանց պարտություն է սպասվում նաև եվրոպական դատական ատյաններում։ Առաջին անհետաձգելի քայլը՝ օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից համապատասխան հայցադիմումի հիման վրա դրանց նկատմամբ արգելանքի կիրառումն է»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
