2019-ի ապրիլն Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս
![]() 300 Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 19:05 Ինչպես արդեն հայտնել էինք, Ալաբաման դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվեյն իր հռչակագրում նշել է, որ Օսմանյան Կայսրության իշխանությունները նախագծել և իրականացրել են երեք միլիոն հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն: «Հայոց ցեղասպանության ընթացքում 1915-1923 թվականներին կոտորածի են ենթարկվել մեկ ու կես միլիոն էթնիկ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես նաև՝ մեկ միլիոնից ավելի հույներ, ասորիներ և այլ ազգություններ: Այդ կոտորածներն իրականացվել են նախապես նախագծված՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդ բնիկ համայնքները Օսմանյան կայսրությունում: Դա մեր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր, որն արդարադատություն է պահանջում»,- գրված է Ալաբամայի նահանգապետի հռչակագրում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը ողջունելով նահանգապետ Այվեյի հռչակագիրն ընդգծել է Ալաբամայի հայ համայնքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման աշխատանքին: Ալաբամայի նահանգապետը նշել է նաև իր հռչակագրում, «Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը և Լեռնային Ղարաբաղը ազատ անկախ, ժողովրդավար պետություններ են, որոնք հանդիսանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցները տարածաշրջանում»: Նահանգապետի որոշմամբ, 2019-ի ապրիլն Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
