Վարչապետը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
![]() 708 Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 21:20 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Ողջունելով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, խոսել տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսական զարգացման մոդելի մասին՝ ընդգծելով, որ տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի Զինված ուժերում առկա հարցերի արագ լուծմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈՒ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Պատասխանելով ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
