«Այս դեպքը մեկ օրվա ամենաթողության հետևանք չի կարող լինել». Արթուր Սաքունց
![]() 477 Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 18:10 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե որևէ զինվոր այլ, թվով 20, թեկուզ լինեն 1 կամ 5, զինվորների վրա ունի ավելի մեծ ազդեցություն, քան սպան, քան վաշտի, ջոկի կամ գումարտակի հրամանատարը, ապա նման սպան կամ սպաները մեկ վայրկյան անգամ իրավունք չունեն մնալու իրենց պաշտոնում։ Իսկ եթե այդ զինվորն ունի, կրկնում եմ՝ եթե ունի այնպիսի հովանավորություն որևէ բարձրաստիճան սպայի կամ պաշտոնատար անձի կողմից, որով կաշկանդված են նշված հրամանատարները կամ սպաները, ապա հենց այդ հովանավորին պետք է անհապաղ հեռացնել պաշտոնից, որ իր հովանավորությամբ խաթարում է զինվորական ենթակայության սկզբունքն ու զինվորական կարգապահությունը։ Այս դեպքը մեկ օրվա ամենաթողության կամ ապաշնորհության հետևանք չի կարող լինել։ Իսկ սահմանված չափանիշներին չհամապատասխանող զինվորական համազգեստներն էլ մեկ կամ երկու օր չեն կրել զինվորները, կամ եթե չէին ենթարկվում, կար զինվորական կարգապահության խախտման համար այլ արդյունավետ միջոցներ, ոչ թե շարքում պատռել համազգեստը... Բոլոր դեպքերում՝ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Եվ լավ կլինի՝ մեր՝ հարկատուներիս, գումարների հաշվին պետության պաշտպանության խնդիրների, այդ թվում զինծառայության կազմակերպման հարցերի մասին մտածեք, քան դրամաշնորհների արդյունավետության մասին, պարոն ՊՆ մամլո խոսնակ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
