Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ղրղզստանը պահանջում է անհապաղ նշանակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար

Ղրղզստանը պահանջում է անհապաղ նշանակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար
465
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 18:55

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղրղզստանը պահանջում է անհապաղ նշանակել դաշինքի նոր գլխավոր քարտուղար։

Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը: Ըստ աղբյուրի՝ սակայն, Բիշքեկը հավելել է, որ կազմակերպության գործունեության վրա գլխավոր քարտուղարի բացակայությունը չի անդրադառնում: