«Սրան ստիպելով, ականջները քաշելով ենք բերելու բանակցության սեղանի մոտ». Աշոտ Ասատրյան
![]() 654 Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 12:35 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ ամեն ինչից՝ ադրբեջանական կողմը չի փոխում իր գործելաոճն ու նախատեսվող հանդիպումից առաջ կրկին ամեն գնով լարում է իրավիճակն առաջնագծում այն հույսով, որ դրանով կարող է ազդել հանդիպման ընթացքի վրա: Այսինքն այն հույսով, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է անհանգստանա, որ Ադրբեջանը կարող է թելադրող լինել սեղանի շուրջ, քանի որ ինքը լարված իրավիճակի պատասխանատուն է: Չնայած՝ երկու դրվագով որևէ հաջողության չհասավ, քանի որ առաջինի դեպքում չկարողացավ գոնե մեկ նոր դիրք կառուցել մեր դիրքերին մոտիկ, որպեսզի հետագայում դա ներկայացնի «նոր տարածքների ազատագրում»: Հետո արդեն Ֆիզուլիի հատվածում մեր վրա մի հատ դիակ ա թողնում ու սա այն ժամանակահատվածում, երբ վերջին շրջանում միշտ խուսափում էր պաշտոնական զոհերի մասին տեղեկություն տրամադրելուց, բայց այս անգամ բավականին ուշ ժամի հայտնում է դրա մասին: Խաղաղության նախապատրաստվելն Ալիևն ինչպես միշտ հասկանում է այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս: Այդ «կիրթ» մարդը, ինչպես նրան բնութագրել էր Փաշինյանը, իրականում արնախում անասուն է, ով մեկ օրվա մեջ պատրաստ է երկու տարբեր ուղղություններով հազարավոր զինվորների կյանք զոհել ու նրանք իր համար որևէ արժեք չեն ներկայացնելու: Հիմա կարևորը մեկն է, որ հայկական կողմը հանկարծ սրա վարած քաղաքականության կտերը չուտի, իբր՝ սահմանին իրավիճակ կլարի: Է ջհանդամին լարես, դրան զուգահեռ գնա գերեզմանի նոր տարածքներ փորի: Սրան ստիպելով, ականջները քաշելով ենք բերելու բանակցության սեղանի մոտ: Մի քիչ բարդ բան ա, բայց որ շատ ցանկանանք, կանենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
