Թուրքիայում հայտնաբերված հռոմեական շրջանի սարկոֆագը թալանված է եղել գանձախույզների կողմից
![]() 543 Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 21:30 Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիք շրջանում ուշ հռոմեական շրջանի սարկոֆագ է հայտնաբերվել, գրում է Ermenihaber.am-ը: Իզնիքի այգեգործներից մեկն իր այգում պատահաբար հայտնաբերել է հողի տակ թաղված քանդակազարդ սարկոֆագը: Շրջանի թանգարանի մասնագետների պեղումների արդյունքում դուրս հանված սարկոֆագը թվագրվում է 3-րդ դարով: Յոթ տոննա կշռող սարկոֆագը, սակայն, արդեն հարձակման է ենթարկված եղել գանձ որոնողների կողմից: Նշվում է, որ վերջիններս կոտրել են սարկոֆագի կափարիչի մի մասը և բացված անցքով ներս մտել ու թալանել այն: Գեղեցիկ քանդակներով զարդարված սարկոֆագը տեղափոխվել է Իզնիքի թանգարան: Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի այդտեղ ապրած քրիստոնեական ժողովուրդների ու հատկապես հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը: Գանձախույզների կործանարար գործունեության հետևանքով ավերվել կամ անդառնալիորեն վնասվել են բազմաթիվ հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
