Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց. «168 ժամ»
![]() 500 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 09:40 «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում: Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել: Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ: Մեր հավաստի տվյալներով՝ Զ. Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիև բանակցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ: ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաև մարտի 28-ին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
