Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ
![]() 1401 Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 22:40 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ այդմ, տեղեկացնում են, որ այսօր Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ըստ հնգակողմ հայտարարության, հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում, որը հնարավորություն է տվել երկու երկրների առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Կողմերը փոխանակել են բանակցությունների ընթացքի վերաբերյալ մի շարք առանցքային գաղափարներ: «Երկու երկրների ղեկավարները ընդգծել են այնպիսի իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կնպաստի խաղաղության հաստատմանը և բանակցային գործընթացում հստակ և շոշափելի քայլերի իրականացմանը: Հղում անելով Դուշանբեում իրենց խոսակցությանը՝ երկու առաջնորդները կրկին վերահաստատել են շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը և ուղղակի շփման մեխանիզմի կատարելագործումը: Նրանք նաև պայմանավորվել են հումանիտար ոլորտում որոշ քայլեր մշակել: ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են հանդիպել համանախագահների հետ առաջիկայում: Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը», - նշված է հայտարարության մեջ: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
