«Այս հանդիպման ընթացքում չի եղել որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն». Նիկոլ Փաշինյան
![]() 1083 Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 23:05 Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալիևի հետ հանդիպմանը. «Հանդիպումը գնահատում եմ դրական, հույս ունեմ՝ նախագահ Ալիևն էլ այն կգնահատի դրական: Ուզում եմ կարևոր մի նրբության անդրադառնալ. երբ ասում եմ՝ հանդիպումը դրական եմ գնահատում, չի նշանակում, թե այս հանդիպման ընթացքում եղել է որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն: Երևի միչև հիմա նման տրամաբանությամբ են մոտեցել խնդրին: Այս խոսակցության կարևոր մասն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ ու հայտարարել՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց: Սկսվել է խոսակցություն, որի մեջ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Կոնֆլիկտն ունի խորը արմատներ ու կարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ հասկանանք՝ պարզ խնդրի հետ գործ չունենք: Կարևոր է, որ լինի մի մթնոլորտ, երբ կբարձրաձայնեն՝ ինչ ենք մտածում, կարող ենք արդյոք խոսել, կարող ենք խոսել այնպես, որի հիմքում չլինի իրար վնասելու կանխավարկածը, կարող ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ շփման գծում գտնվող գյուղերում մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքով՝ առանց մտածելու, որ իրենց կոչնչացնեն դիպուկահարները», - հայտարարեց Փաշինյանը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
