Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին
![]() 649 Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 18:50 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
